• Latest news

Բուսական ծագման գերվերամշակված մթերքները 15%-ով բարձրացնում են սրտի նոպաների եւ ինսուլտների  վտանգը. գիտնականներ

12 հունիսի, 2024  08:34

Գիտնականները հայտնաբերել են, որ բուսական ծագման գերվերամշակված մթերքները, ինչպիսին են վեգանական նրբերշիկները, բուրգերները, որոնք նախատեսված են կենդանական ծագման մթերքների, ինչպես նաեւ թխվածքների եւ չիպսերի փոխարինման համար, կապված են սրտի նոպաների եւ ինսուլտների 15 տոկոսով ավելացման վտանգի հետ։ Այս մասին վկայում են UK Biobank-ի ավելի քան 118 000 մասնակիցների տվյալները։

Lancet Regional Health - Europe ամսագրում հրապարակված հետազոտությունը վկայում է այն մասին, որ այդ վտանգը գոյություն ունի անգամ բուսական մթերքների պարագայում, իսկ չափից շատ օգտագործումը կապված է սրտի պատճառով մահացության 15 տոկոս աճի հետ։

Հետազոտությունում, որին մասնակցել են փորձագետներ Լոնդոնի Կայսերական քոլեջից, օգտագործվել են 40-69 տարեկան ավելի քան 118 000 բրիտանացիների տվյալները, որոնք գնահատել են իրենց սննդաբաժինը առնվազն երկու օրում։

Գիտնականները սնունդը բաժանել են բուսականի՝ մրգեր, բանջարեղեններ, հացահատիկեղեն, հաց, ինչպես նաեւ թխվածքներ եւ քաղցրեղեններ, եւ կենդանականի՝ ձուկ, թռչնամիս, կարմիր միս, ձու եւ կաթնամթերքներ։ Այս երկու խմբերը  բաժանվել են ուլտրամշակվածների (UPF) եւ ոչ ուլտրամշակվածների։

Հետո այս տվյալները համադրվել են հիվանդանոցների եւ մահացության մասին տվյալների հետ, որպեսզի տեղեկություն ստանան սիրտ-անոթային հիվանդությունների մասին։

Պարզվել է, որ բուսական մթերքներ օգտագործող մարդիկ 7 տոկոսով ավելի շատ են ենթակա եղել սրտի անոթների խցանման, եւ 15 տոկոսով ավելի բարձր է եղել նրանց մահացության հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։

Չմշակված վեգետարիանական մթերքների օգտագործման ավելացումը, ինչպիսին են թարմ մրգերը եւ բանջարեղենները, 10 տոկոսով իջեցրել է սրտային հիվանդությունների վտանգը։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից ավելի ցածր է եղել բուսակերների մոտ, որոնք ամենից քիչ օգտագործել են ճարպաթթուներ, եւ 13 տոկոսով ավելի քիչ են եղել սիրտ-անոթային հիվանդություններն առհասարակ՝ կապված զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել